Рубрика: Պարտադիր ատեստավորում

«Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»

                        «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»

Դասընթաց՝ «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ, 2 կրեդիտ
Դասընթացի ծրագիրը
Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 21

Читать далее ««Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»»
Рубрика: Պարտադիր ատեստավորում

                      Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝ 1

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Читать далее «                      Համընդհանուր ներառում«
Рубрика: Նախագծեր

Հաշվետվություն

              Բլոգային-նախագծային վերապատրաստում. սեպտեմբերի 20-23

Վերապատրաստող մասնագետ՝ Լիլիթ Սահակյան

Սեպտեմբերի 21, ժամը՝ 16:00-18:30

Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ  մայր դպրոցում, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)։ Յուրաքանչյուր մասնակից ներկայանալուց հետո պատմեց մի փոքր իր մասին ։

Լիլիթ Սահակյանը մեզ ներկայացրեց Սեբաստացի կրթահամալիրի նպատակը  և առանձնահատկությունները , ինչով է այն տարբերվում այլ կրթական

հաստատություններից։

Читать далее «Հաշվետվություն»
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Տարիքային հոգեբանություն

 

Опубликовано 19.09.2022

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի անվանումը՝ «ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ Читать далее «Տարիքային հոգեբանություն»

Рубрика: Պարտադիր ատեստավորում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

    Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Читать далее «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը»
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

                           Առաջին պարապմունք

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

Читать далее: Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը
  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
  • ե՞րբ են գնահատում
  • Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
  • ո՞վ է գնահատում

. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, Գնահատում է ուսուցիչը, աշակերտը, ծնողը,

  • ի՞նչն են գնահատում
  • Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
  • ինչպե՞ս են գնահատում
  • Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Երկրորդ պարապմունք

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատումը  ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։ Գնահատումը անհրաժեշտ է սովորողի գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմությունն է արտացոլում, այլև ուսուցման ընթացքն է խթանում , վերհսկմում ։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման հիմնական գործառույթներն են՝

  1. սովորողի հիմնական գործունեության և առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
  6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը,
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը,
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
  10. դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

  • օբյեկտիվություն
  • արդարություն
  • հուսալիություն
  • անկողմնակալություն
  • հավաստիություն
  • հիմնավորվածություն
  • մատչելիություն
  • թափանցիկություն
Читать далее «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը«
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Դիրքորոշում և արժեք

   Դիրքորոշում և արժեք: Վերջնարդյունքներ

  1. Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները:
  • քաղաքացիական դիրքորոշում- Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ, որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները, որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում, ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝ հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի» պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ դրանց նկատմամբ։
  • ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում Արժեքների երրորդ խումբը հիմնված է մի խումբ համոզմունքների վրա առ այն, թե հասարակություններն ինչպես պետք է գործեն և կառավարվեն, ներառյալ այն համոզմունքները, որ բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու (ուղիղ կամ ոչ ուղղակի ձևով՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով) հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին (ընդունելով այն հավանականությունը, որ երբեմն այս մասնկացությունը կարող չլինել խղճի բերումով կամ այլ հանգամանքով պայմանավորված), թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։
  • Ժողովրդավարական մշակույթ, ցանկացած սոցիալական խումբ կարող է ունենալ մշակույթ, և ժամանակի ընթացքում՝ ներքին և արտաքին գործոնների հաշվին բոլոր մշակույթները հարաշարժուն են ու անընդհատ փոփոխվում են: Բոլոր մարդիկ պատկանում են մի շարք խմբերի և նրանց մշակույթներին, ու մասնակցում են մշակույթների տարբեր ամբողջությունների։
  • ժողովրդավարություն, Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։ Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն (ուղղակի ժողովրդավարություն) կամ ազատ ընտրական համակարգով իրենց ընտրված ներկայացուցիչների կողմից (ներկայացուցչական ժողովրդավարություն)։
  • մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ, Արժանապատվություն մարդու իրավունքների հիմնարար հասկացություն է, բարձրագույն և առանցքային արժեքմարդու անքակտելի և անօտարելի իրավունք, որը հատուկ է նրան ծնված օրից։ Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը։ Արժանապատվությունը սկզբունք է, որը ընկած է մարդու իրավունքների հիմքում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրավունք՝ առանձին և այլ իրավունքների համատեքստում։
  • մշակութային բազմազանությունը  ամենատարբեր մշակույթների բազմազանություն է
  • իրավունքի գերակայություն Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:
  • օրենքի գերակայություն, արդարադատություն, Իշխանությունների՝ իրավական և քաղաքական համակարգերով, կառուցվածքներով և պրակտիկայով պայմանավորված գործողություններ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, ընդունված օրենքների կիրառումը՝ նպաստելով պետության արդյունավետ կառավարմանը
  • հավասարություն, Դա հասկացություն է, որը սահմանում է, որ մարդիկ հավասար են իրավունքների և պարտականությունների առումով 
  • արդարություն։
  • Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

3. Կարդացե´ք հետևյալ հոդվածները և համառոտ շարադրեք ձեր վերաբերմունքը հոդվածներում արտահայտված մոտեցումների նկատմամբ:

Հոդվածը ուսումնասիրելով նկատեցի ,որ  Սեբաստացիների կըանքում մեծ դեր են խաղում արշավները։ Այն նպաստում է սովորողների հոգեբանական, գեղագիտական , աշխարհաճանաչողական  դաստիարակությանը, նպաստում են ընկերասիրության և խմբում աշխատելու կարողության զարգացմնը։ Երեխան դառնում է ֆիզիկապես ունակ, զարգանում է նրա մտահորիզոնը։Ն ա կարողանում է ճիշտ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։Նրա մոտ զարգանում է հայրենասիրությունը , նվիրվածությունը և հավատարմութըունը ազգային վեհ գործին։

Մենք բոլորս գիտակցում ենք,որ լինելով փոքր երկիր, շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ։Դա անհրաժեշտ է մեր երկրի և՛ զարգացման և՛ անվտանգության համար։ Մեր հարևանները ազնիվ չեն մեր հանդեպ։Բոլոր կոնֆերանսների և ժողովների ժամանակ իրենց ծրագրերը ներկայացնում են այլ կերպ՝ գործում են այլ կերպ։Մենք ավելի շատ դիվանագիտորեն պիտի կարողանանք առաջ տանել մեր շահերը։ ԵՎ դպրոցական տարիքից սկսած պետք է ուսումնասիրենք մեր բոլոր հարևանների  պատմությունը,լեզուն ,մշակույթը, դիվանագիտական քայլերը և վերլուծություններ կատարենք։

4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Ես շատ ցանկացա ձեզ ներկայացնել մի պատմություն , որը կարդալուց հետո ես այլ կերպ եմ նայում իմ բոլոր աշակերտներին՝փորձելով բացահայտել յուրաքանչյուրի մեջ թաքնված հանճարին։

ՈՒսուցչուհին գալիս է  ծնողների մոտ և ասում. – Ձեր որդին մտավոր թերզարգացած է,  Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։ Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր՝ ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Рубрика: Պարտադիր ատեստավորում

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ և ԱՐԺԵՔ

                               ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ և ԱՐԺԵՔ

կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության,
մշակույթի և աշխատանքային
ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների,
բանաձևերի, մոդելների, կորերի,
աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են
ընկալել և արդյունավետ կիրառել
վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության
մեջ դրանց արտացոլումները:
Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև
տեխնիկական առաջընթացի միջև
եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման
հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են
մարդու գործունեության
արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական
պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և
գնահատում են մասնավոր
ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական
մակարդակներում տեղի
ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ,
ինչպես նաև այդ գործընթացներում
ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։
Նրանք հասկանում են
հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած
փոխազդեցությունները։ Աշակերտներն
ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և
հասարակության
փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի
պահպանության գործում
սեփական դերն ու պատասխանատվությունը: