Рубрика: Պարտադիր ատեստավորում

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ և ԱՐԺԵՔ

                               ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ և ԱՐԺԵՔ

կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության,
մշակույթի և աշխատանքային
ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների,
բանաձևերի, մոդելների, կորերի,
աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են
ընկալել և արդյունավետ կիրառել
վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության
մեջ դրանց արտացոլումները:
Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև
տեխնիկական առաջընթացի միջև
եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման
հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են
մարդու գործունեության
արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական
պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և
գնահատում են մասնավոր
ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական
մակարդակներում տեղի
ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ,
ինչպես նաև այդ գործընթացներում
ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։
Նրանք հասկանում են
հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած
փոխազդեցությունները։ Աշակերտներն
ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և
հասարակության
փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի
պահպանության գործում
սեփական դերն ու պատասխանատվությունը:

Оставьте комментарий