Рубрика: Պարտադիր ատեստավորում

Դիրքորոշում և արժեք

   Դիրքորոշում և արժեք: Վերջնարդյունքներ

  1. Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները:
  • քաղաքացիական դիրքորոշում- Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ, որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները, որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում, ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝ հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի» պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ դրանց նկատմամբ։
  • ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում Արժեքների երրորդ խումբը հիմնված է մի խումբ համոզմունքների վրա առ այն, թե հասարակություններն ինչպես պետք է գործեն և կառավարվեն, ներառյալ այն համոզմունքները, որ բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու (ուղիղ կամ ոչ ուղղակի ձևով՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով) հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին (ընդունելով այն հավանականությունը, որ երբեմն այս մասնկացությունը կարող չլինել խղճի բերումով կամ այլ հանգամանքով պայմանավորված), թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։
  • Ժողովրդավարական մշակույթ, ցանկացած սոցիալական խումբ կարող է ունենալ մշակույթ, և ժամանակի ընթացքում՝ ներքին և արտաքին գործոնների հաշվին բոլոր մշակույթները հարաշարժուն են ու անընդհատ փոփոխվում են: Բոլոր մարդիկ պատկանում են մի շարք խմբերի և նրանց մշակույթներին, ու մասնակցում են մշակույթների տարբեր ամբողջությունների։
  • ժողովրդավարություն, Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։ Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն (ուղղակի ժողովրդավարություն) կամ ազատ ընտրական համակարգով իրենց ընտրված ներկայացուցիչների կողմից (ներկայացուցչական ժողովրդավարություն)։
  • մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ, Արժանապատվություն մարդու իրավունքների հիմնարար հասկացություն է, բարձրագույն և առանցքային արժեքմարդու անքակտելի և անօտարելի իրավունք, որը հատուկ է նրան ծնված օրից։ Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը։ Արժանապատվությունը սկզբունք է, որը ընկած է մարդու իրավունքների հիմքում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրավունք՝ առանձին և այլ իրավունքների համատեքստում։
  • մշակութային բազմազանությունը  ամենատարբեր մշակույթների բազմազանություն է
  • իրավունքի գերակայություն Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:
  • օրենքի գերակայություն, արդարադատություն, Իշխանությունների՝ իրավական և քաղաքական համակարգերով, կառուցվածքներով և պրակտիկայով պայմանավորված գործողություններ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, ընդունված օրենքների կիրառումը՝ նպաստելով պետության արդյունավետ կառավարմանը
  • հավասարություն, Դա հասկացություն է, որը սահմանում է, որ մարդիկ հավասար են իրավունքների և պարտականությունների առումով 
  • արդարություն։
  • Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

3. Կարդացե´ք հետևյալ հոդվածները և համառոտ շարադրեք ձեր վերաբերմունքը հոդվածներում արտահայտված մոտեցումների նկատմամբ:

Հոդվածը ուսումնասիրելով նկատեցի ,որ  Սեբաստացիների կըանքում մեծ դեր են խաղում արշավները։ Այն նպաստում է սովորողների հոգեբանական, գեղագիտական , աշխարհաճանաչողական  դաստիարակությանը, նպաստում են ընկերասիրության և խմբում աշխատելու կարողության զարգացմնը։ Երեխան դառնում է ֆիզիկապես ունակ, զարգանում է նրա մտահորիզոնը։Ն ա կարողանում է ճիշտ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։Նրա մոտ զարգանում է հայրենասիրությունը , նվիրվածությունը և հավատարմութըունը ազգային վեհ գործին։

Մենք բոլորս գիտակցում ենք,որ լինելով փոքր երկիր, շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ։Դա անհրաժեշտ է մեր երկրի և՛ զարգացման և՛ անվտանգության համար։ Մեր հարևանները ազնիվ չեն մեր հանդեպ։Բոլոր կոնֆերանսների և ժողովների ժամանակ իրենց ծրագրերը ներկայացնում են այլ կերպ՝ գործում են այլ կերպ։Մենք ավելի շատ դիվանագիտորեն պիտի կարողանանք առաջ տանել մեր շահերը։ ԵՎ դպրոցական տարիքից սկսած պետք է ուսումնասիրենք մեր բոլոր հարևանների  պատմությունը,լեզուն ,մշակույթը, դիվանագիտական քայլերը և վերլուծություններ կատարենք։

4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Ես շատ ցանկացա ձեզ ներկայացնել մի պատմություն , որը կարդալուց հետո ես այլ կերպ եմ նայում իմ բոլոր աշակերտներին՝փորձելով բացահայտել յուրաքանչյուրի մեջ թաքնված հանճարին։

ՈՒսուցչուհին գալիս է  ծնողների մոտ և ասում. – Ձեր որդին մտավոր թերզարգացած է,  Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։ Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր՝ ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Оставьте комментарий