Рубрика: Պարտադիր ատեստավորում

«Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»

                        «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»

Դասընթաց՝ «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ, 2 կրեդիտ
Դասընթացի ծրագիրը
Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 21

Читать далее ««Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»»
Рубрика: Պարտադիր ատեստավորում

                      Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝ 1

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Читать далее «                      Համընդհանուր ներառում«
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Տարիքային հոգեբանություն

 

Опубликовано 19.09.2022

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի անվանումը՝ «ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ Читать далее «Տարիքային հոգեբանություն»

Рубрика: Պարտադիր ատեստավորում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

    Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Читать далее «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը»
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

                           Առաջին պարապմունք

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

Читать далее: Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը
  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
  • ե՞րբ են գնահատում
  • Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
  • ո՞վ է գնահատում

. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, Գնահատում է ուսուցիչը, աշակերտը, ծնողը,

  • ի՞նչն են գնահատում
  • Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
  • ինչպե՞ս են գնահատում
  • Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Երկրորդ պարապմունք

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատումը  ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։ Գնահատումը անհրաժեշտ է սովորողի գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմությունն է արտացոլում, այլև ուսուցման ընթացքն է խթանում , վերհսկմում ։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման հիմնական գործառույթներն են՝

  1. սովորողի հիմնական գործունեության և առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
  6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը,
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը,
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
  10. դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

  • օբյեկտիվություն
  • արդարություն
  • հուսալիություն
  • անկողմնակալություն
  • հավաստիություն
  • հիմնավորվածություն
  • մատչելիություն
  • թափանցիկություն
Читать далее «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը«
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Դիրքորոշում և արժեք

   Դիրքորոշում և արժեք: Վերջնարդյունքներ

  1. Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները:
  • քաղաքացիական դիրքորոշում- Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ, որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները, որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում, ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝ հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի» պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ դրանց նկատմամբ։
  • ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում Արժեքների երրորդ խումբը հիմնված է մի խումբ համոզմունքների վրա առ այն, թե հասարակություններն ինչպես պետք է գործեն և կառավարվեն, ներառյալ այն համոզմունքները, որ բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու (ուղիղ կամ ոչ ուղղակի ձևով՝ ընտրված ներկայացուցիչների միջոցով) հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին, բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին (ընդունելով այն հավանականությունը, որ երբեմն այս մասնկացությունը կարող չլինել խղճի բերումով կամ այլ հանգամանքով պայմանավորված), թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։
  • Ժողովրդավարական մշակույթ, ցանկացած սոցիալական խումբ կարող է ունենալ մշակույթ, և ժամանակի ընթացքում՝ ներքին և արտաքին գործոնների հաշվին բոլոր մշակույթները հարաշարժուն են ու անընդհատ փոփոխվում են: Բոլոր մարդիկ պատկանում են մի շարք խմբերի և նրանց մշակույթներին, ու մասնակցում են մշակույթների տարբեր ամբողջությունների։
  • ժողովրդավարություն, Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։ Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն (ուղղակի ժողովրդավարություն) կամ ազատ ընտրական համակարգով իրենց ընտրված ներկայացուցիչների կողմից (ներկայացուցչական ժողովրդավարություն)։
  • մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ, Արժանապատվություն մարդու իրավունքների հիմնարար հասկացություն է, բարձրագույն և առանցքային արժեքմարդու անքակտելի և անօտարելի իրավունք, որը հատուկ է նրան ծնված օրից։ Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը։ Արժանապատվությունը սկզբունք է, որը ընկած է մարդու իրավունքների հիմքում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրավունք՝ առանձին և այլ իրավունքների համատեքստում։
  • մշակութային բազմազանությունը  ամենատարբեր մշակույթների բազմազանություն է
  • իրավունքի գերակայություն Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:
  • օրենքի գերակայություն, արդարադատություն, Իշխանությունների՝ իրավական և քաղաքական համակարգերով, կառուցվածքներով և պրակտիկայով պայմանավորված գործողություններ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, ընդունված օրենքների կիրառումը՝ նպաստելով պետության արդյունավետ կառավարմանը
  • հավասարություն, Դա հասկացություն է, որը սահմանում է, որ մարդիկ հավասար են իրավունքների և պարտականությունների առումով 
  • արդարություն։
  • Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

3. Կարդացե´ք հետևյալ հոդվածները և համառոտ շարադրեք ձեր վերաբերմունքը հոդվածներում արտահայտված մոտեցումների նկատմամբ:

Հոդվածը ուսումնասիրելով նկատեցի ,որ  Սեբաստացիների կըանքում մեծ դեր են խաղում արշավները։ Այն նպաստում է սովորողների հոգեբանական, գեղագիտական , աշխարհաճանաչողական  դաստիարակությանը, նպաստում են ընկերասիրության և խմբում աշխատելու կարողության զարգացմնը։ Երեխան դառնում է ֆիզիկապես ունակ, զարգանում է նրա մտահորիզոնը։Ն ա կարողանում է ճիշտ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։Նրա մոտ զարգանում է հայրենասիրությունը , նվիրվածությունը և հավատարմութըունը ազգային վեհ գործին։

Մենք բոլորս գիտակցում ենք,որ լինելով փոքր երկիր, շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ։Դա անհրաժեշտ է մեր երկրի և՛ զարգացման և՛ անվտանգության համար։ Մեր հարևանները ազնիվ չեն մեր հանդեպ։Բոլոր կոնֆերանսների և ժողովների ժամանակ իրենց ծրագրերը ներկայացնում են այլ կերպ՝ գործում են այլ կերպ։Մենք ավելի շատ դիվանագիտորեն պիտի կարողանանք առաջ տանել մեր շահերը։ ԵՎ դպրոցական տարիքից սկսած պետք է ուսումնասիրենք մեր բոլոր հարևանների  պատմությունը,լեզուն ,մշակույթը, դիվանագիտական քայլերը և վերլուծություններ կատարենք։

4. Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Ես շատ ցանկացա ձեզ ներկայացնել մի պատմություն , որը կարդալուց հետո ես այլ կերպ եմ նայում իմ բոլոր աշակերտներին՝փորձելով բացահայտել յուրաքանչյուրի մեջ թաքնված հանճարին։

ՈՒսուցչուհին գալիս է  ծնողների մոտ և ասում. – Ձեր որդին մտավոր թերզարգացած է,  Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։ Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր՝ ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

Рубрика: Պարտադիր ատեստավորում

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ և ԱՐԺԵՔ

                               ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ և ԱՐԺԵՔ

կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում
օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության,
մշակույթի և աշխատանքային
ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների,
բանաձևերի, մոդելների, կորերի,
աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են
ընկալել և արդյունավետ կիրառել
վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության
մեջ դրանց արտացոլումները:
Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև
տեխնիկական առաջընթացի միջև
եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման
հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են
մարդու գործունեության
արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական
պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և
գնահատում են մասնավոր
ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական
մակարդակներում տեղի
ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ,
ինչպես նաև այդ գործընթացներում
ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։
Նրանք հասկանում են
հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած
փոխազդեցությունները։ Աշակերտներն
ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և
հասարակության
փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի
պահպանության գործում
սեփական դերն ու պատասխանատվությունը:

Рубрика: Պարտադիր ատեստավորում

Չորրորդ պարապմունք

Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Читать далее «Չորրորդ պարապմունք»
Рубрика: Պարտադիր ատեստավորում

Երրորդ պարապմունք

Երրորդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Կառավարության 2021թ․ 136-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում  գրված    է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների, այստեղ  կարողունակություններ (կոմպետենցիաներ), ակնկալվող վերջնարդյունքները բացակայում են:

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,   իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չգտա հանձնաժողովի, խմբերի մասին,  միայն  ասվում  է Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Рубрика: Պարտադիր ատեստավորում

Երկրորդ պարապմունք

Երկրորդ պարապմունք (2 ժամ) Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  • Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։
  1. Պատասխան՝ սովորող
  2. սովորողի ծնող
  3. ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ
  4. վարչական աշխատողներ
  5. խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
  • Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները
  • Պատասխան՝ տնօրենը, փոխտնօրենները
  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»
  • Պատասխան՝հոգեբան, սոցիալական մանկավարժ, գրադարանավար, կազմակերպիչ, մենթոր, լրացուցիչ կրթության կազմակերպիչ
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։
  • Պատասխան՝Տնտեսուհի, պարտիզպան, պահակ,

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

Պատասխան՝ 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

Պատասխան՝ Մանկավարժական աշխատողը իրավունք ունի՝

  1. ընտրել աշխատավայրը
  2. համապատասխան վարձատրվել իր կատարած աշխատանքի դիմաց
  3. խզել աշխատանքային պայմանագիրը իր նախաձեռնությամբ
  4. առաջարկներ և անհամաձայնություններ ներկայացնել ուս նյութի վերաբերյալ
  5. օգտվելու ուսումնական հաստատության հնարավորությունից
  6. իրավունք ունի վերապատրաստվել և զբաղվել ինքնակրթությամբ

Մանկավարժական աշխատողը պարտավոր է՝

  1. տալ չափորոշչին համապատասխան գիտելիքներ
  2. ապահովել սովորողի իրավունքը
  3. պաշտպանել սովորողի իրավունքները,անձի արժանապատվությունը
  4. սովորողին կրթել և ձևավորել հասարակության համար արժանի մարդ
  5. համագործակցել սովորողի ծնողի հետ
  6. մասնագիտական կարողություններն ու հմտություներն բարելավելու համար անընդհատ ինքնակրթվել և վերապատրաստվել

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Պատասխան՝
  • Սովորողի ծնողն իրավունք ունի`
  • 1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.
  • 2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
  • 1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.
  • 2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.
  • 3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
  • 4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
  • 5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
  • 6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
  • 7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  • Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
  • Սովորողի ծնողը պարտավոր է`
  • 1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
  • 2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • 3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  • 4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
  • 5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
  • 6) սույն օրենքի15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
  • 7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
  • 8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց: