Рубрика: Պարտադիր ատեստավորում

«Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»

                        «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա»

Դասընթաց՝ «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ, 2 կրեդիտ
Դասընթացի ծրագիրը
Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 21

Վերապատրաստվող՝Արմինե Խաչատրլյան(ֆրանսերեն, Երևանի Լ. Միրիջանյանի անվ. 155 դպրոց)
Վերապատրաստող՝ Յուրա Գանջալյան
Թեմա 1․ Հոկտեմբերի 3, ժամը 14:30-15:30, վայրը՝Ավագդպրոց 2/4 կաբինետ 
Օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները 
Հատկացվող ժամաքանակը — 1 ժամ 
Բովանդակությունը.  Օտար լեզուների ուսուցման նպատակը և խնդիրները, որոնք սահման -ված են  հանրակրթության պետական չափորոշիչում և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներում 
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1. 
Օգտվելով «Հանրակրթության պետական չափորոշիչ» և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ»  փաստաթղթերից գրել և բլոգում հրապարակել օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները կրթական երեք աստիճաններում:
Օտար լեզվի ուսուցմու-ուսումնառության նպատակներն ու խնդիրները ըստ կրթական երեք աստիճանների
 1.Տարրական դպրոց
 Առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
2․Հիմնական դպրոց
առնվազն երկու օտար լեզուներով հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.
3․Ավագ դպրոց
 առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք.

Օտար լեզվի նոր չափորոշիչներով սահմանված են հետևյալ հաղորդակցական կարողությունները ըստ կրթական աստիճաննների
Տարրական դպրոց
Ունկնդրելը
Լսել և հասկանալ շատ պարզ հրահանգները և իրեն ծանոթ թեմաներով խոսքի ընդհանուր բովանդակությունը
Ընթերցանությունը
Ընկալել շատ պարզ և ծանոթ տեքստի փաստերը և հիմնական բովանդակությունը։
Մենախոսությունը
Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված (ռադիո, հեռուստատեսություն, համացանց) գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։
Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։
Գրավոր խոսք
Շարադրել կարճ տեքտ իր շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին։
Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։
Փոխներգործություն
Սկսել երկխոսություն իրեն ծանոթ թեմայով` արձագանքելով իրեն ուղղված հարցերին։
Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ տալով պարզ պատասխաններ կամ խնդրելով հստակեցումներ։
Խոսակցին տալ պարզ հարցեր իրեն ծանոթ թեմաների շուրջ
Լեզվական նյութ
Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Միջին դպրոց
Ունկնդրելը
Լսել և հասկանալ տարբեր թեմաներով զեկույցների, ելույթների, հեռուստամեդիա բովանդկության և իր շուրջը ծավալվող քննարկման հիմնական կետերը, երբ խոսքը բավականին դանդաղ է և հստակ:
Ընթերցանությունը
Կարդալ և հասկանալ ծանոթ թեմանեորվ անծանոթ տեղեկատվական տեքստերի ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերը, դեպքերի տրամաբանական զարգացումը, փաստարկները, եզրահանգումները, հեղինակի տեսակետը։
Մենախոսությունը
Նկարագրել իրական կամ երևակայական իրադարձություն հիմնավորելով և բացատրելով իր մոտեցումները և կանխատեսելով հնարավոր զարգացումները։
Ներկայացնել նախապես պատրաստված պարզ ելույթ արձագանքելով դրան հաջորդող հարցերին:
Գրավոր խոսք
Վարել մասամբ պաշտոնական նամակագրություն թղթային և էլեկտրոնային ձևաչափերում։
Կազմել կարճ տեղեկատվական, նկարագրական, վերլուծական տեքստեր իր փորձի, առօրյա կամ հանրային իրադարձությունների մասին՝ ներառելով փաստացի տեղեկություններ, փաստարկներ, կարծիքի հրմնավորումներ:
Փոխներգործություն
Հաղորդակցվել բազմապիսի, այդ թվում վերացական, գիտահանրամատչելի, հասարակությանը և մշակույթրն վերաբերող թեմաներով՝ քննարկելով գոյություն ունեցող խնդիրը և առաջարկելով լուծման տարբերակներ։
Վարել նամակագրություն թղթային կամ էլեկտրոնային ձևաչափում, արտահայտելով իր մտքերն ու վերաբերմունքը տարբեր հասարակական և մշակութային թեմաների շուրջ:
Լեզվական նյութ
Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Ավագ դպրոց
Ունկնդրում
Հասկանալ մեծամասամբ անծանոթ և լեզվակիրների (աութենտիկ) տարբեր ժանրերի խոսքի հիմնական միտքը,
Լսել և հասկանալ կենդանի հնչող և հեռարձակվող ծանոթ և անծանոթ թեմաներով զրույցը, դասախոսությունը կամ հասարակական, մասնագիտական և գիտական ոլորտներին առընչվող մեդիա հաղորդումների բովանդակությունը, խոսողի տեսակետը և վերաբերմունքը:
Ընթերցանությունը
Հասկանալ պաշտոնական և մասնագիտական թեմաներով տարբեր ժանրերին պատկանող տեքստեր՝ ճանաչելով հեղինակի տեսակետը, անելով համապատասխան դատողություններ և եզրահանգումներ։
Մենախոսություն
Հանդես գալ տարբեր, այդ թվում՝ մասնագիտական թեմաներով ելույթ-մենախոսություններով, հանպատրաստից պատասխանելով մասնագիտական թեմաներով տրված հարցերի։
Գրավոր խոսք
Շարադրել իր հետաքրքրությունների շրջանակին վերաբերող և հանրային նշանակության զանազան թեմաներով համակարգված և գրագետ փաստարկային տեքստ՝ համադրելով և գնահատելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններն ու փաստարկները:
Փոխներգործություն
Հաղորդակցության տարբեր մասնակիցների դերում հանդես գալիս ընտրել տվյալ (ընտանեկան, աշխատանքային և հանրային միջավայրին համապատասխան լեզվական միջոցները՝ ձգտելով արդյունավետ հաղորդակցության։
Հանդես գալ որպես բանավեճի կողմ՝ քննադատելով կոնկրետ դեպքի, իրադարձության, երևույթի մասին այլ տեսակետները և հիմնավորելով սեփականը։
Գործածել օտար լեզուն՝ բանակցային միջոցներով կոնֆլիկտների հարթման և համագործակցային մթնոլորտի ձևավորման համար։
Բանակցել հավասարակիցների հետ՝ հարթելու աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները և ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ։
Դեմ առ դեմ, ինչպես նաև հեռախոսով բանակցել, պայմանավորվածություններ ձեռք բերել և կարգավորել խնդիրներ տարբեր հաստատությունների հետ։
Քննարկել համամարդկային արժեքների կարևորությունը նաև հակամարտությունների լուծման գործում։
Լեզվական նյութ
Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։


Թեմա 2. հոկտեմբերի 3-ին և 4-ին  
Խմբային աշխատանքի իրականացումը օտար լեզվի ուսուցման ընթացքում 
Հատկացվող ժամաքանակը՝ 3 ժամ 
Բովանդակությունը. Լեզվական խաղեր, համագործակցային նախագծեր, ընտանեկան նախագծեր բանավեճեր, 
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2 
Կարդալ նշված հոդվածները, դիտել տեսադասը, դիտարկումները հրապարակել բլոգում:  Կազմակերպել և իրականացնել մեկ լեզվական խաղ կամ իրավիճակային դերախաղ:  
Անգլերեն դասավանդողի ուղեցույց: Լեզվական խաղեր – ՅուրաԳանջալյան 
Ուսումնասիրեցի այս հոդվածը և շատ հետաքրքիր լեզվական խաղեր բացահայտեցի ինձ համար, որոնք կօգտագործեմ ուսուցումն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար։ Ես անձամբ շատ եմ օգտագործել <<ձնագնդի >> խաղը տարրական դպրոցում, բայց մի քիչ փոփոխված տարբերակով ։ Ես նետում եմ գնդակը սովորողին և ասում եմ ֆրանսերեն 1 բառ, սովորողը բռնում է գնդակը ,կրկնում իմ ասած բառը և ավելացնում ևս 1 բառ։ԵՎ այսպես իրար նետելով մեծացնում ենք ձնագնդին մինչև 15-20 բառ՝ առանց խախտելու հերթականությունը։
Բանավեճը՝որպես ուսուցման-ուսումնառության արդյունավետ մեթոդ ավագ դպրոցում – Սիլվա Հարությունյան 
Բավականին հետաքրքիր նյութ էր բանավեճի մասին ։Սովորողները հետաքրքիր մտքեր են արտահայտում այդ ընթացքում։ Անվերջ կարելի է լսել սովորողներին , բայց ցավոք երբեմն ժամանակը սուղ է։
Համագործակցային կրթություն Իրինա Ապոյան 
Տեսադաս «When the School Topic Becomes a Family Project» Աննա Գանջալյան 

Թեմա 3

Ուսումնական նախագծի կառուցվածքը 

  • Նախագծի վերնագիրը 
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը: 
  • Նախագծի իրականացման ժամկետները 
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները 
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն 
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, նողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում 

<<Գույների աշխարհ>>նախագիծ

  • Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի աշակերտներ
  • Վայրը՝ դպրոց ,տուն
  • Ժամկետը՝ 1 շաբաթ
  • Նպատակները  
  • զարգացնել հիշողությունը
  • զարգացնել լեզվական կարողություններն և հմտությունները
  • քարտերի,նկարների հետ աշխատելու հմտությունները
  • մտապահելու կարողությունը
  • զարգացնել երևակայությունը
  • տեսողական հիշողությունը
  • խնդրները՝
  • առանձնացնել առարկաները ըստ գույների
  • առաձնացնել գնդակները
  • Անհրաժեշտ պարագանները՝
  • գնդակներ
  • քարտեր
  • առարկաներ
  • Ընթացքը
  • Գունավոր գնդակների ,տարբեր առականների և քարտերի օգնությամբ երեխան ավելի հեշտ է մտապահում գույները։ Գունավոր գնդակները մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ։ Իրար նետելով գնդակները կամ ցույց տալով տարբեր քարտեր երեխանները  բարձրաձայն արտասանում են գույները։
  • Արդյունքը՝
  • լուսանկարների ,պատումների , տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում։

Թեմա 4. Հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը
Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ
Բովանդակությունը. Միջառարկայական նախագծեր, ինտեգրված դասերի կազմակերպում
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1
Ուսումնասիրել նշված միջառարկայական նախագծերը, բանավեճերը, քննարկումները. դիտարկումները հրապարակել
բլոգում:
Անգլերեն և այլ օտար լեզուներ
Բազմալեզու սեբաստացիներ,
Անգլերեն և հասարակագիտություն
Բանավեճեր «Personal Boundaries»
Նախագծեր – Migration Problem
Քննարկումներ (հեռավար) – Are exact sciences more important than humanities?
Անգլերեն և հոգեբանություն
Discussions with Cam
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2
Կազմել միջառարկայական նախագիծ, տալ վիճահարույց թեմաներով բանավեճերի և քննարկումների վերնագրեր:
Կազմակերպել մեկ բանավեճ կամ քննարկում սովորողների հետ այն դպրոցում, որտեղ աշխատում է
վերապատրաստվողը:
Թեմա 5 հոկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ
ՏՀՏ օգտագործումը օտար լեզվի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ
Բովանդակությունը. Օտար լեզվով ունկնդրելու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացումը ՏՀՏ
միջոցների օգտագործմամբ: Բլոգային ուսուցման առավելությունը օտար լեզվի ուսուցման գործընթացում:
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.
Կարդալ «ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում», մեթոդական
մշակումը, հրապարակել այն բլոգում և գրել սեփական դիտարկումները քննարկվող հարցի մասին:

Ժամանկները փոխվել են և այսօր ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար պերք է օգտագործել ՏՀՏ գործիքներ։Հատկապես օտար լեզուների ուսուցման գործում շատ կարևոր է ՏՀՏ միջոցների օգտագործումը՝ դարձնելով դասն առավել մատչելի, հետաքրքիր, կիրառական և աշակերտակենտրոն։
ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ: Արդյունքում, աշակերտը ոչ թե տեղեկատվության պասիվ ստացողն է, այլ հենց ինքն էլ կարող է փոփոխել ու նույնիսկ ստեղծել  ուսումնական բովանդակությունը: Սա երեխայի մոտ զարգացնում է պատասխանատվության զգացում։

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2  

Կարդալ « Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում » հոդվածը, գրել սեփական դիտարկումները
բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում:
Թեմա 6 հոկտեմբերի 12-ին և 13-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը.
Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ
Բովանդակություն. Մշակույթ, արժեքներ, վերաբերմունք, նորմեր/կանոններ, նախասիրություններ և
հետաքրքրություններ
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1
Կարդալ, ուսումնասիրել « օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ ի «մշակույթ»
բաժինը:
Գործնական աշխատանք 2
Կարդալ Յուրա Գանջալյանի « Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված  հանրակրթության հիմնական
ծրագրերի բովանդակության բաղադրիչներ
» մեթոդական մշակումը: Կազմել մի որևէ ուսումնական նյութի, թեմայի,
նախագծի իրականացման թեմատիկ պլանը նմանատիպ մեթոդական մշակմամբ:
Թեմա 7 հոկտեմբերի 14-ին և 17-ին Ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական
մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ
Բովանդակությունը. Միտք, տրամաբանական կապեր, վերլուծություն, առաջընթաց ապահովող ուսումնական նյութեր,
առաջադրանքներ
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1
Կարդալ, ուսումնասիրել « օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ ի «Քննական և
ստեղծարար միտք» բաժինը և հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2.
Ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և մտածողությունը զարգացնող
առաջադրանքներ և նախագծեր. Կարդալ « Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցներում »
մեթոդական մշակումը: Ստեղծել 3 ուսումնական նյութ:

Comment

Commen écrire un essai

1.L’introduction

2.Le développement

3.La conclusion

Analyser la question posée dans le titre. Assurez-vous de bien comprendre le sens de la question afin de pouvoir y répondre efficacement. Si vous choisissez votre propre titre ou sujet, choisissez un sujet qui vous intéresse, dont vous avez de l’expérience et qui est également pertinent pour la culture française.

Présenter le thème de l’essai dans l’introduction. Décrire l’origine du problème ou de la question et la question qui découle du problème.

Structurer votre argumentation. Présentez le premier point de votre argument, puis ajoutez des détails sur les points de vue opposés. Les expressions utiles comprennent « il y a plusieurs arguments », « considérons… » et « d’une part / d’autre part ».

Énoncez votre conclusion. Utilisez des phrases de conclusion utiles telles que « tout dans l’ensemble », « tout prendre en compte » et « conclure ». L’Université de Manchester suggère de décider de votre conclusion avant d’aborder l’introduction et le corps de votre essai.

Utilisez des phrases de connexion utiles. Au début de l’essai, appliquez « d’abord », « pour commencer » ou « d’abord ». Utilisez « suivant », « en plus » et « ce qui est plus » dans le corps de l’essai et des phrases comme « pour finir avec » à la fin.

Ajoutez des commentaires et des citations en utilisant des expressions appropriées. Cherchez dans la langue française des phrases comme « selon…. » « comme dit… dans son livre » et « beaucoup de gens croient…. ».

Inclure votre point de vue. Exprimez votre opinion en français en utilisant des expressions comme « à mon avis », « comme je le vois » et « je considère que…. » Trouvez des phrases qui expriment à la fois des jugements négatifs et positifs.

Utilisez une variété d’expressions et une structure linguistique diversifiée. Selon edexcel, pour obtenir la meilleure note en matière de qualité linguistique, il faut faire preuve d’un langage « presque toujours fluide, varié et approprié (en utilisant un large éventail de lexique et de structures ». Utilisez autant de temps que possible.

Passez en revue votre travail. Vérifiez que chaque phrase utile est utilisée correctement. Assurez-vous d’avoir répondu à la question et présenté un argument logique. Vérifiez votre orthographe à l’aide d’un dictionnaire français. Évaluez votre accord sujet/verbe et assurez-vous que les adjectifs correspondent aux noms en termes de genre et de nombre.

Լեզվական կառույցների, քերականական երևույթների ներկայացման ուսումնական նյութեր

1.Le présent de l’indicatif ( անորոշ ներկա )

1. Nous ․․․․․․․․․․․ (féliciter) le gagnant de la course.

2. J’․․․․․․․․․․․․․․․․․․․ (adorer) les dauphins et Harry Potter.

3. Ils ․․․․․․․․․․․․․․․․․ (prendre) place sur la ligne de départ.

4. J’․․․․․․․․․․․․․․․․․․ (applaudir) tous les participants.

5. Vous ․․․․․․․․․․․․․․․ (poursuivre) les prisonniers qui se sont échappés.

2․Passé composé (անցյալ կատարյալ )

1․Mon frère (aller) ․․․․․․․․․․․․․․․․…………………․․․ chez le dentiste ce matin.

2. Les voisins m’ (dire) ………………………………………. que le radiateur a chauffé toute la nuit.

3. Nous (visiter) ……………………………des sites extraordinaires pendant ce séjour en Grèce.

4. Quand Marie (naître) ……………………………, mes parents n’avaient que vingt ans.

5. Connaissais-tu les chansons que tu (entendre) ………………………………………….. ?


Թեմա 8. հոկտեմբերի 18-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը.
Ներքին և արտաքին գնահատում, միավորային և ձևավորող գնահատում
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1
Կարդալ  հանրակրթության պետական չափորոշիչի  «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման
սկզբունքները» բաժինը:
Ուսումնասիրել « Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում » կարգը:
Գործնական աշխատանք 2
Կարդալ և գրախոսել Յուրա Գանջալյանի « Ձևավորող գնահատում » մեթոդական մշակումը:
Թեմա 9 հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները օտար լեզվի ուսուցման
համատեքստում:
Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ
Բովանդակությունը.
Հեղինակայինը օտար լեզուների ուսուցման գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. ՏՀՏ
միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսուցման 4 հիմնական բաղադրիչներում, բլոգային և նախագծային ուսուցում,
օտար լեզուների ուսուցման հաղորդակցական մոտեցումը, հեռավար ուսուցման կազմակերպումը, անգլերենի
առարկայական ֆլեշմոբները, լեզվակիր երկրի մասնագետի մասնակցությունը ուսպարապմունքներին, դպրոցական
կայք.
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1
Կարդալ նշված հոդվածները՝  Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում .
հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան
« Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
դպրոցներում
» հեղինակ՝ Յուրա Գանջալյան: Հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2
Կարդալ, ուսումնասիրել Յուրա Գանջալյանի « Անգլերենի առարկայական ֆլեշմոբի առաջադրանքները » հոդվածը:
Ուսումնասիրել անգլերենի  առարկայական ֆլեշմոբների առաջադրանքների  մի քանի օրինակ, կազմել մեկ
առարկայական ֆլեշմոբի առաջադրանք:
2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է
վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ
Թեմա 1

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
Հատկացվող ժամերի քանակը՝ 4
Բովանդակություն.
Հետազոտական աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի սովորողի օտար լեզվի գիտելիքների, հմտությունների և
կարողությունների զարգացմանը: Հետազոտական աշխատանքը պետք է հիմնված լինի վերապատրաստվող ուսուցչի
աշխատանքային փորձի, սեփական դիտարկումների, գործընկերների, ինչպես նաև՝ այլոց փորձի
ուսումնասիրությունների վրա:  
Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.
Կարդալ  հետատազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույցը:
Թեմա
Առաջարկվող թեմաներ
Հատկացվող ժամաքանակը՝ 1 ժամ
Բովանդակություն.
·         Օտար լեզուները՝ թարգմանական աշխատանքներում
·         Փոխանակման նախագծերը՝ օտար լեզվի փորձառություն
·         Օտարալեզու նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց
·         Սովորող-սովորեցնող նախագիծը՝ լեզվական հմտությունների փոխանցման միջոց
·         Օտարալեզու ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում
·         Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
·         Օտար լեզուն՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Оставьте комментарий