Рубрика: Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒՍՈՒՑՉԻ  ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

Հետազոտության թեման՝    Գնահատման գործընթացի գործառույթները

   Հետազոտող  ուսուցիչ՝       Արմինե Խաչատրյան

       Դպրոց ՝                                  «Լ․ Միրիջանյանի   անվան N 155 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Մենթոր ուսուցիչ՝                        Գևորգ  Հակոբյան

Երևան 2022

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1․ՆԱԽԱԲԱՆ——————————————————————— 3

2․ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ———————————————— 6

3․ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ,ԱՌԱՋԱՐԿՈՒԹԸՈՒՆ——————  13

4․ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ—————————-15

1․ՆԱԽԱԲԱն

Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։Այն օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։ «Գնահատում» բառը կրթական համատեքստում կիրառության մեջ մտել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կրթական գնահատումը լայն հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի կամ սովորողների գիտելիքների վերաբերյալ  տեղեկություններ ստանալու նպատակով։ Նոր մոտեցումներով գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ:

Ուսումնական հաստատության գործունեության գնահատումը
  1. Ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է: Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և ծնողները:
  3. Ներքին գնահատման հաշվետվությունը համակարգողը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:
  4. Ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ: Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
  5. Արտաքին գնահատումը կատարվում է ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:
  6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները:
  7. Ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:
  8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները:
  9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
  10. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով:
  11. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:

 

Ուսումնառության արդյունքների գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում  ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:

Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը։ Գնահատման հիմնական նպատակն է.

  • սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետման ստուգումը,
  • արժեքային որակների ձևավորման ապահովումը և դրանց հիման վրա՝ ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի բացահայտումն ու վերահսկումը,
  • գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը։

Հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու հիմնական տեսակներ՝ ամփոփիչ և ձևավորող գնահատում։ Ամփոփիչ գնահատման նպատակն է աշակերտի առաջադիմության գնահատումը ժամանակի որոշակի հատվածում և գրանցելու ու հրապարակելու առաջադիմության առկա մակարդակը։ Ձևավորող գնահատման նպատակն է ստուգել աշակերտի` գիտելիքի յուրացման մակարդակը ժամանակի որոշակի հատվածում։

Գնահատման հիմնական գործառույթներն են՝

  1. սովորողի հիմնական գործունեության և առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութիյուրացման աստիճանի բացահայտումը,
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
  6. մանկավարժների վերապատրաստման ևմասնագիտական աճի ապահովումը,
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդներիկատարելագործման հիմքերի ապահովումը,
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
  10. դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։

Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

  • օբյեկտիվություն
  • արդարություն
  • հուսալիություն
  • անկողմնակալություն
  • հավաստիություն
  • հիմնավորվածություն
  • մատչելիություն
  • թափանցիկություն

Գնահատման համակարգը տարբեր երկրներում

Դպրոցական գնահատականը աշակերտի կատարած աշխատանքի գնահատումն է : Գնահատականը կարող է լինել կամ թիվ (Ֆրանսիայում, Սենեգալում և Թունիսում 20 սանդղակով, Բելգիայում 10-ից, Շվեյցարիայում 6-ից, Ամերիկայում 100-ից և  այլն ), կամ տառ (A-ից մինչև F):  Գնահատումը կարող է կատարվել նաև մեկնաբանությունների տեսքով (օրինակ՝ թույլ , վատ , արդար , բավականին լավ , լավ , շատ լավ , գերազանց և  այլն ):

Ակադեմիական գնահատական ​​Ֆրանսիայում

1890 թվականից ի վեր ֆրանսիական բակալավրիատի քննությունը, որը պահանջվում է միջնակարգ դպրոցի դիպլոմ ստանալու համար, ավանդաբար ուսանողներին գնահատում է 0-20 սանդղակով (Barème), [1] [2] [3] , ինչպես նաև միջնակարգ դպրոցի և համալսարանի դասերի մեծ մասը։ Ֆրանսիական համալսարաններն ավանդաբար գնահատում են ավելի խիստ, քան միջնակարգ դպրոցները, ինչը նշանակում է, որ աշակերտները դժվար թե ստանան այնքան բարձր գնահատականներ, որքան միջնակարգ դպրոցում։

Վերջին տարիներին Ֆրանսիայի կառավարությունը սկսեց ուսումնասիրել 0–20 գնահատման սանդղակի հնարավոր փոխակերպումը 0–4 կամ 0–5։ 2008 թվականից ի վեր Գաբրիել-Սեյլ քոլեջը , միջին դպրոցը Ֆրանսիայի հարավում, ընդհանրապես վերացրել է գնահատականները։

Հիմնական դպրոցները սովորաբար օգտագործում են 10 բալանոց գնահատման սանդղակ կամ տառային գնահատական:

Note Signification
A Très satisfaisant գերազանց
B Satisfaisant գոհացուցիչ
C Moyen միջին
D Insuffisant անբավարար

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգ (ECTS) սանդղակը մեծ ժողովրդականություն է վայելում հետմիջնակարգ կրթության համակարգում, քանի որ այն ամբողջ Եվրոպական միության ուսման արդյունքները համեմատելու չափանիշ է : (ECTS գնահատման սանդղակը գնահատման համակարգ է, որը սահմանված է Եվրոպական հանձնաժողովի կողմից Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգում (ECTS) :. Քանի որ գնահատման բազմաթիվ համակարգեր գոյություն ունեն Եվրոպայում և, հաշվի առնելով, որ գնահատականների մեկնաբանումը մի երկրից մյուսը զգալիորեն տարբերվում է, եթե ոչ մի հաստատությունից մյուսը, ECTS գնահատման սանդղակը մշակվել է ընդհանուր չափում ապահովելու և ուսանողների տեղափոխումը հեշտացնելու համար: Նրանց գնահատականները եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև՝ թույլ տալով, որ ազգային և տեղական գնահատման համակարգերը լինեն փոխադարձաբար: Գնահատականները զեկուցվում են մանրակրկիտ չափորոշված ​​և միատեսակ A-to-F սանդղակով՝ համակցված հիմնաբառերով և կարճ որակական սահմանումներով: Յուրաքանչյուր հաստատություն ինքն է որոշում, թե ինչպես կիրառել ECTS գնահատման սանդղակը իր համակարգում: ECTS համակարգը սկզբում բաժանում էր ուսանողներին անցողիկ և ձախողված խմբերի միջև, այնուհետև գնահատում էր այս երկու խմբերի աշխատանքը առանձին: Անցողիկ գնահատական ​​ստացածները բաժանվել են հինգ ենթախմբերի. լավագույն 10%-ը ստանում է A, հաջորդ 25%-ը՝ B, հաջորդը՝ 30%-ը՝ C, հաջորդ 25%-ը՝ D և վերջին 10%-ը՝ E: ովքեր չէին հասել բավարար արդյունքի, որը թույլ էր տալիս անցողիկ գնահատական ​​տալ, բաժանվեցին երկու ենթախմբի. FX (Fail – պահանջվում է ևս մի քանի աշխատանք) և F (Fail – պահանջվում է զգալի հետագա աշխատանք): Այս տարբերակումը թույլ տվեց տարբերակել այն ուսանողներին, ովքեր գնահատվել էին որպես գրեթե անցողիկ և նրանց, ովքեր ակնհայտորեն չունեին անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

Այս համակարգը կարելի է ներկայացնել աղյուսակում հետևյալ կերպ.

Դասարան % Կուտակային % Սահմանում
Ա 10 10 գերազանց կատարում առանց սխալների
Բ 25 35 միջին ստանդարտից բարձր, բայց չնչին սխալներով
Գ 30 65 ընդհանուր առմամբ ձայնային աշխատանք որոշ սխալներով
Դ 25 90 արդար, բայց էական թերություններով
Ե 10 ~ 100 կատարումը համապատասխանում է նվազագույն չափանիշներին
FX     Անհաջողություն – ևս մի քանի աշխատանք է պահանջվում, մինչև վարկը շնորհվի
Ֆ     Անհաջողություն – զգալի հետագա աշխատանք է պահանջվում

«Գերազանց» կամ «լավ» բառերի օգտագործումը խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք չեն համապատասխանում ECTS գնահատականների փոխանցման սանդղակի տոկոսային վարկանիշին»: [1]

GPA գնահատման սանդղակը նույնպես ավելի ու ավելի տարածված է դառնում, քանի որ այն հեշտացնում է համեմատությունը ամերիկացի ուսանողների հետ:

Թեև երկու համակարգերի միջև ճշգրիտ փոխակերպում չկա, կան մի քանի սանդղակներ, որոնք մոտավոր փոխակերպում են, և շատ ամերիկյան համալսարաններ պահանջում են, որ օտարերկրյա հաստատությունների գնահատականները, օրինակ՝ ֆրանսիական 20 բալանոց սանդղակի գնահատականները, վերածվեն ամերիկյան համակարգի

Համալսարանական մակարդակի դասերի փոխակերպման տարբեր սանդղակների աղյուսակ.

Ֆրանսիական դասարան Համաշխարհային կրթական
ծառայությունների սանդղակ [34] [32]
CampusFrance
Scale 
[27]
Մինեսոտայի համալսարանի
սանդղակ [25]
l’École Nationale
Supérieure de Géologie Scale 
[35]
18–20 Ա A+ Ա 4 (A+/A)
17–17.9 Ա A+ Ա 4 (A+/A)
16–16.9 Ա A+ Ա 3.7 (A–)
15–15.9 Ա Ա Ա 3.7 (A–)
14–14.9 Ա Ա Ա– 3.5 (B+)
13–13.9 B+ Բ B+ 3.2 (B)
12–12.9 B+ Բ B+ 3.0 (B)
11–11.9 Բ Գ Բ 2.7 (B–)
10.5–10.9 B− Գ B− 2.7 (B–)
10.1–10.4 C+ Գ B− 2.7 (B–)
10 Գ Գ B− 2.7 (B–)
9–9.9 C− Դ C+ 2.5 (C+)
8–8.9 Դ Դ Գ 2.5 (C+)
7–7.9 Ֆ Ֆ C− 2.2 (C)
6–6.9 Ֆ Ֆ D+ 2.2 (C)
5–5.9 Ֆ Ֆ Դ 2.2 (C)
4–4.9 Ֆ Ֆ Ֆ 2.2 (C)
1–3.9 Ֆ Ֆ Ֆ 2.0 (C)
0–0,9 Ֆ Ֆ Ֆ 2.0 (C)

 

Որոշ Grandes écoles օգտագործում են «էկզոտիկ» համակարգեր, ինչպես, օրինակ, Ecole Centrale de Lille- ը, որն օգտագործում է երեք տառանոց սանդղակի համակարգ .

  • A: Գերազանց
  • S: Բավարար ( բավարար)
  • I: Անհաջող ( անբավարար)

Մեծ Բրիտանիայի պատվոգրերի սանդղակի վերածում ֆրանսիական համարժեքի.

Պատվո տերմինաբանություն Համապատասխան ֆրանսերեն դասարան Տոկոս
«Առաջին կարգի պատիվներ»՝ 1-ին 16+ 20-ից 70 տոկոս և բարձր
«Վերին երկրորդ կարգի պատիվներ»՝ 2։1 14-ից 15,9-ը 20-ից 60-ից 70 տոկոս
«Ստորին երկրորդ կարգի պատիվներ»՝ 2։2 12-ից 13,9-ը 20-ից 50-ից 60 տոկոս
«Երրորդ կարգի պարգևներ»՝ 3-րդ 10-ից 11,9-ը 20-ից 40-ից 50 տոկոս

Յուրաքանչյուր գնահատման համակարգ անկախ է ըստ երկիր, սակայն բոլորն էլ ունեն նույն նպատակը՝ գնահատել ուսանողների աշխատանքը: Յուրաքանչյուր երկիր ունի դասակարգման տարբեր սանդղակներ. մենք չենք գտնի պրոֆեսորների կողմից ստուգված արդյունքի գնահատման նույն մակարդակները Ֆրանսիայում և Կանադայում կատարված աշխատանքի միջև:

ԱվստրիաՎարկանիշները տատանվում են 1-ից 5-ի սահմաններում, որտեղ 1-ը լավագույնն է, իսկ 5-ը՝ վատագույնը:

ԳերմանիաՎարկանիշները տատանվում են 1-ից 6-ի սահմաններում, որտեղ 1-ը լավագույնն է, իսկ 6-ը՝ վատագույնը:Միավորների նշանակությունը1 Շատ լավ2 Լավ3 Գոհացուցիչ, բավարար4 Բավարար5 Միջակ6 Անբավարար

Note Signification
1 Très bien
2 Bien
3 Satisfaisant
4 Suffisant
5 Médiocre
6 Insuffisant

 

Բելգիայում գնահատումը կատարվում է տարրական և միջնակարգ կրթության համար տոկոսներով: Միջինը 50 է: Գնահատականը կարող է լինել նաև միջնակարգ դպրոցում 20-ից: Բարձրագույն կրթությունը (բուհեր և քոլեջներ) կիրառում է գնահատման  20 բալանոց համակարգը, միջին գնահատականը 10 է:

Իսպանիայում գնահատումը 20-ից է՝ միջինը 10, լավագույնը 20-ն է։ Գոյություն ունեն գնահատման մի քանի համակարգեր՝ կախված այն տարվանից, որտեղ սովորում է ուսանողը: «Միջնակարգ կրթություն» իսպաներենԱնբավարար (IN, Անբավարար) 1-4Բավարար (SU, բավարար) 5Լավ (BI) 6Գերազանց (NT, Նշանավոր) 7-8աչքի ընկնող (SB, Sobresaliente) 9-106 Բաչիլերատոյի գնահատումԳնահատման արդյունքներն արտահայտվում են թվային միավորներով և տատանվում են 0-ից մինչև 10-ը՝ առանց տասնորդականների:

«Համալսարանում Յուրաքանչյուր առարկայից ստացված արդյունքները տատանվում են 0-ից մինչև 10-ը՝ հնարավոր տասնորդականով, որին կարելի է ավելացնել հետևյալ  որակավորումը.

Ակնհայտ (SB, Sobresaliente) 9.0 — 10.0

Նշանավոր (NT, Նշանավոր) 7.0 — 8.9

Ընդունված (AP, Aprobado) 5.0 — 6.9

Չի ընդունվել (SU, Suspenso) 0 — 4.9

Ռուսաստանում գնահատականները տատանվում են 1-ից 5-ի միջև; 5-ը լավագույնն է, 1-ը՝ վատագույնը: Նշում 1-ը գրեթե երբեք չի օգտագործվում: Միավորների նշանակությունը

5գերազանց

4 Լավ

3 Գոհացուցիչ

2 Անբավարար

1-

Օգտագործված գրականություն

1 ․« Les notes. Secrets de fabrication — Les Cahiers pédagogiques » sur http://www.cahiers-pedagogiques.com

2․https://en.wikipedia.org/wiki/Academic_grading_in_France#cite_note-34

3․ https://fr.wikipedia.org/wiki/Note_scolaire

 

 

 

 

 

 

Оставьте комментарий